Երևանում փոխարինվել է 500 վերելակ․ կոճակների վրա բրայլյան գրեր կան տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար

23:03 - 12 փետրվարի, 2021

Ավարտվել է 2020 թվականի վերելակների փոխարինման ծրագիրը։ Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Փոխարինվել է 500 վերելակ։

Քաղաքապետը տեղեկացնում է, որ ԱԻՆ փորձաքննություններից հետո բոլոր 500 վերելակները փաստացի հանձնված են շահագործման։

Հայկ Մարությանը որոշ մանրամասներ է ներկայացրել վերելակների հնարավորությունների հետ կապված։ Նա նշում է, որ վերելակի դռների բացվածքը 70-80 սմ է, ինչը թուլ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց մուտք գործել վերելակ։ Կոճակների վրա բրայլյան գրեր կան տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար, ինչպես նաեւ գոյություն ունի ձայնային ազդանշան։ Ներսում կա հայերեն ուղեցույց։

Նաեւ Մարությանը նշում է, որ վերելակներն ունեն անվտանգության նորագույն համակարգ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել