ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի և Բելառուսի միջև ձևավորված տնտեսական կապերն ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն, նաև կյանքի կկոչվեն երկկողմ պայմանավորվածությունները։
Այնուհետև զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի կազմակերպմանը, օրակարգին, միջոցառման անցկացման ժամկետներին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական փոխշահավետ համագործակցությանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ագրոարդյունաբերական։ Զրուցակիցները կարևորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և երկու երկրների արտադրանքի մրցունակության բարձրացումը։ Արծարծվել է օդային հաղորդակցության ակտիվացման հարցը։
Կողմերը քննարկել են նաև ԵԱՏՄ շրջանակում արդյունավետ փոխգործակցությնը։
Ուկրաինան Բելառուսին կոչ է արել հետ քաշել զորքերը սահմանից |armenpress.am|
10:53 - 26 օգոստոսի, 2024
comment.count (0)