Կորեայի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն է տրամադրել
15:15 - 09 մարտի, 2021

Կորեայի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն է տրամադրել

Կորեայի Հանրապետության Պաշտոնական զարգացման աջակցություն (Official Development Assistance) ծրագրի շրջանակներում առողջապահության նախարարությանն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն։

Դեռևս 2020 թվականի աշնանը, կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի ընթացքում, Կորեայից Հայաստան է հասել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ COVID-19-ի ախտորոշման 35000 ՊՇՌ թեստ։ Փետրվարի վերջին տեղ է հասել նաև օգնության երկրորդ խմբաքանակը, որը ներառում է 116 ինֆուզիոն պոմպ և 5 էլեկտրասրտագիր։ Սարքերը բաշխվելու են Հայաստանում գործող կորոնավիրուսային հիվանդության բուժում իրականացնող բժշկական կենտրոններին։

Հարկ է նշել, որ Կորեայի Հանրապետության կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել առաջիկայում Հայաստանի առողջապահական համակարգին կրկին մարդասիրական օգնություն ցուցաբերելու։

Հավելենք, որ նախկինում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանին տրամադրվել էր 5 ուլտրաձայնային ախտորոշման սարք, որոնք ներկայումս օգտագործվում են հայաստանյան մարզային 5 հիվանդանոցում՝ տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել