Խաղաղապահներն ադրբեջանական 6 ավտոշարասյուն են ուղեկցել Լաչինի միջանցքով |hetq.am|
22:56 - 10 մարտի, 2021

Խաղաղապահներն ադրբեջանական 6 ավտոշարասյուն են ուղեկցել Լաչինի միջանցքով |hetq.am|

hetq.am: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը մարտի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյուն է ուղեկցել Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններում և Շուշի-Ջիվանի երթուղով։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) հրապարակած տեղեկագրում։ 

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի վերահսկում և հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ։

2020թ. նոյեմբերի 23-ից մինչև օրս խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 1623 հեկտար տարածք, 508 կմ ճանապարհ, 1577 բնակելի շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ։ Հայնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթյունավտանգ առարկա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել