Ռուսաստանը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից հրթիռների տեղակայմանը Եվրոպայում, Ճապոնիայում կամ Հարավային Կորեայում. Շոյգու |tert.am|
17:42 - 17 մարտի, 2021

Ռուսաստանը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից հրթիռների տեղակայմանը Եվրոպայում, Ճապոնիայում կամ Հարավային Կորեայում. Շոյգու |tert.am|

tert.am: Ռուսաստանը պատշաճ կերպով կպատասխանի, եթե Միացյալ Նահանգները միջին կամ փոքր հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախական Tengrinews.kz պորտալին տված հարցազրույցում:

ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքով՝ միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը միանգամայն ընդունելի էր, և ռուսական կողմն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգները գտել և ինչ-որ տեղ նաև հորինել է այս պայմանագրից դուրս գալու հատուկ պատճառներ:

Նա հիշել է, որ Ռուսաստանը պարտավորություն է ստանձնել չտեղակայել նման զենքեր, եթե դրանք Եվրոպայում չհայտնվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել