«Ղրիմն Ուկրաինա է». G7-ի երկրները կրկին դատապարտել են Ղրիմի միացումը Ռուսաստանին |tert.am|
14:35 - 18 մարտի, 2021

«Ղրիմն Ուկրաինա է». G7-ի երկրները կրկին դատապարտել են Ղրիմի միացումը Ռուսաստանին |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված Ղրիմի` Ռուսաստանին միանալու 7-րդ տարեդարձի հետ: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

«Մեծ յոթնյակի» երկրների ներկայացուցիչները հաստատել են իրենց կողմից Ռուսաստանի գործողությունների դատապարտումը և պատրաստակամություն հայտնել շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

«G7-ը հավատարիմ է պատժամիջոցներ կիրառելու գործընթացին և կշարունակի աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ղրիմն Ուկրաինա է», - ասված է «Մեծ յոթնյակ»-ում նախագահող Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Ըստ նախարարների  հայտարարության՝ Ռուսաստանի՝ Ղրիմի և Սևաստոպոլի «բռնակցումը» օրինականացնելու փորձերը «չեն ճանաչվում և չեն ճանաչվի»:

G7-ը դատապարտել է նաև իրավիճակի ապակայունացումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: G7-ը ելնում է այն դրույթից, որ «Ռուսաստանը հակամարտության կողմ է, ոչ թե միջնորդ», - ասվում է հայտարարության մեջ:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել