tert.am: Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իրավիճակի բարդ զարգացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։
«Այնպես որ, իրավիճակը (ԱՄՆ-ի հետ հարաբերություններում) իրականում հեշտ չէ, բայց մենք պատրաստ ենք իրադարձությունների նման զարգացմանը»,- Գորչակովի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ասել է Լավրովը։
Նա հիշեցրել է ավելի վաղ հնչեցված դիրքորոշումն այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ կլինի համագործակցել ԱՄՆ-ի հետ «միայն այն ոլորտներում, որոնք հետաքրքրում են ՌԴ-ին, և միայն երկրին ձեռնտու պայմաններով»։
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ABC News-ին տված հարցազրույցը, որտեղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար», երկու երկրների հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել։
Հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահը մարդասպան է, վերջինս պատասխանել էր․ «Այո»։
Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ իրեն «մարդասպան» որակելուն ի պատասխան վերջինիս առողջություն էր մաղթել։
comment.count (0)