armtimes.com: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Մոտ 2,5 տարի տևած դատական նիստերից հետո այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ անցում է կատարվում դատաքննության փուլ:
Ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու՝ մինչև ՍԴ-ի կողմից որոշման հրապարակումը. «Որովհետև ՍԴ-ն կարող է միջնորդություն ներկայացնել և 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչել»: Մեժլումյանը հայտարարեց, որ ինքը բացարկ է հայտնում դատավոր Աննա Դանիբեկյանին. «Դուք ուղղորդված եք գործում»:
Դատարանի դատաքննության փուլ անցնելու որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ հեռանում են նիստերի դահլիճից. «Սա նման է կրկեսի»,- ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Աննա Դանիբեկյանն էլ ընգծեց, որ Քոչարյանի պաշտպանները լքել են նիստերի դահլիճն առանց դատարանի թույլտվության. «Նրանց բացակայությամբ դատական նիստը չի կարող շարունակվել: Հետևաբար, այն հետաձգվում է»:
Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
comment.count (0)