news.am: Օրերս Չեխիայում պաշտոնական այցի շրջանակում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել եք՝ հարձակվել Ղարաբաղի վրա եւ Հայաստանի տարածքներն օկուպացնելը տարբեր բաներ են իրավունքի տեսակետից: Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձեւ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ի վերջո, այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ, քանի որ ՄԱԿ-ի բանաձեւեր ուներ, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Իսկ ինչ վերաբերում է ձեր մեկնաբանությանը, թե որն է հիմարություն, որն է ճիշտ, պատմությունը, կարծում եմ՝ դրա պատասխանը տվեց»:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ ՄԱԿ-ի բանաձեւերը չեն վերաբերել Արցախի կարգավիճակին, այլ վերաբերել է կրակի, ռազմական գործողությունների դադարեցմանը. «ՄԱԿ-ի բանաձեւերը նույնիսկ աննշան Ադրբեջանին որեւէ լեգիտիմ իրավունք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու եւ Արցախի օկուպացիայի համար»,-ասաց նա:
ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Ես հասկանում եմ, որ կարելի է ինչ-որ մի բառից կախվել եւ դրա շուրջ հարց կառուցել, թեզ կառուցել, փորձել ինչ-որ բան ապացուցել, բայց փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել եւ կա:
Ես պատրաստ եմ քննարկման, բայց դուք այստեղ բազմիցս այդ քննարկումը ծավալել եք եւ բազմիցս տապալվել եք»:
comment.count (0)