Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն ընդունել է ռուս գործընկերներին
12:40 - 26 մարտի, 2021

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն ընդունել է ռուս գործընկերներին

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել է Արցախում հումանիտար առաքելությամբ գտնվող ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հավաքական խմբի ավագ գեներալ-մայոր Վլադիսլավ Գադեեվին:

ԱԻՊ ծառայության հաղորդագրության համաձայն՝ համագործակցության շրջանակներում երկու գործընկեր կառույցների միջև ստեղծվել է օպերատիվ 3 խումբ: Վաղվանից հայ և ռուս գործընկերներից կազմված սակրավորական խումբն Արցախի տարածքում կիրականացնի ինժեներահետախուզական աշխատանք, որի նպատակն Արցախի բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովումն է, ինչպես բնակավայրերում, այնպես էլ դաշտավայրային ու անտառային գոտիներում:

ԱՀ ներքին անվտանգության նկատառումներից ելնելով՝ վթարափրկարարական օպերատիվ խումբը ԱԻ պետական ծառայության Լիսագորի հենակետում համատեղ կիրականացնի հերթապահ ծառայություն:

Հաջորդ խումբն ընդգրկված կլինի թիկունքային հումանիտար աշխատանքներում և հիմնականում կզբաղվի բեռնափոխադրումներով ու այլ մարդասիրական ծրագրերով:

Ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին՝ 2020 թվականի նոյեմբերից առ այսօր Արցախի գործընկեր կառույցին աջակցելու, համագործակցության ամրապնդման և համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԻՊԾ տնօրենի տեղակալ գնդապետ Սամվել Հայրումյանը, փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանը, սակրավորական խմբի հրամանատար Սամվել Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել