Արցախցի և ռուս փրկարարները համատեղ հերթապահություն կիրականացնեն Լիսագորի հենակետում
17:41 - 26 մարտի, 2021

Արցախցի և ռուս փրկարարները համատեղ հերթապահություն կիրականացնեն Լիսագորի հենակետում

Արցախի Հանրապետության ներքին անվտանգության նկատառումներից ելնելով՝ Արցախի վթարափրկարարական օպերատիվ խումբը արտակարգ պետական ծառայության Լիսագորի հենակետում համատեղ հերթապահ ծառայություն կիրականացնի ռուս գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն մարտի 26-ին ընդունել է Արցախում հումանիտար առաքելությամբ գտնվող ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հավաքական խմբի ավագ գեներալ-մայոր Վլադիսլավ Գադեեվին:

Համագործակցության շրջանակներում երկու գործընկեր կառույցների միջև ստեղծվել է օպերատիվ 3 խումբ:

Հայ և ռուս գործընկերներից կազմված սակրավորական խումբը մարտի 27-ից Արցախի տարածքում կիրականացնի ինժեներահետախուզական աշխատանք, որի նպատակն Արցախի բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովումն է, ինչպես բնակավայրերում, այնպես էլ դաշտավայրային ու անտառային գոտիներում:

Հաջորդ խումբն ընդգրկված կլինի թիկունքային հումանիտար աշխատանքներում և հիմնականում կզբաղվի բեռնափոխադրումներով ու այլ մարդասիրական ծրագրերով»,-մանրամասնեցին Արցախի ՆԳՆ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել