Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը․ ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ
13:05 - 27 մարտի, 2021

Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը․ ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

 

Ուղերձում, մասնավորապես ասված է․

«Բեմական արվեստի հարգարժան ներկայացուցիչներ, թատերական գործիչներ, սիրելի թատերասերներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այս օրը  հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թատերարվեստի ներկայացուցիչների, հայ թատրոնի իրական նվիրյալների երախտիքն ու վաստակը, նրանց անմնացորդ նվիրումը մեր մշակութային կյանքին, հայ թատերարվեստի զարգացման գործին:

Մարդու ստեղծարար մտքի և երևակայության ամենանվիրական, միաժամանակ ամենափխրուն դրսևորումներից մեկն է թատրոնը, որը, երկխոսելով ժամանակների և մեզ շրջապատող իրականության հետ, մարդկությանը մշտապես մղել է դեպի գեղեցիկն ու բարին, վեհն ու ազնիվը:

Այս նշանակալից օրվա կապակցությամբ ձեզ մաղթում եմ բեմական նորանոր նվաճումներ և ստեղծագործական վերելքներ:

Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել