news.am։ Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է, որ որևէ մեկին առեւանգել է կամ ատրճանակ պահել ճակատին։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 7–ին, ասել է Սամվել Ալեքսանյանը, որը որպես ԵԿՄ անդամ ներկա էր ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարին։
Հիշեցնենք, որ հաղորդավար Համլետ Ղուշչյանը հայտարարել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է, ատրճանակ է պահել ճակատին։
«Չէ ազիզ ջան, ես ոչ մեկին չեմ առեվանգել, ոչ մեկի գլխին ատրճանակ չեմ պահել»,– ասել է Սամվել Ալեքսանյանը։
Երբ լրագրողները հետաքրքվեցին հեղափոխությունից հետո գործարարի բիզնեսներով, նա ձեռքը թափահարեց և ասաց. «Վսյո, վյսո։ Ոչ մի հարցի չեմ պատասխանի»։
Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարը, օրակարգում է ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունը, առաջադրվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը։
comment.count (0)