ՀՀ-ում կյանքն օրեցօր թանկանում է և դա տարածվում է նաև ՀԾԿՀ խողովակով անցնող ջրի, գազի, լույսի վարձավճարների մասով. Թագուհի Թովմասյանը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին |tert.am|
12:20 - 13 ապրիլի, 2021

ՀՀ-ում կյանքն օրեցօր թանկանում է և դա տարածվում է նաև ՀԾԿՀ խողովակով անցնող ջրի, գազի, լույսի վարձավճարների մասով. Թագուհի Թովմասյանը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Լևոն Բունիաթյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Թովմասյանը հետաքրքրվեց, թե արդյոք ընտրվելու դեպքում շահերի բախման խնդիր չի ունենալու՝ նկատի ունենալով, որ նա նախկինում աշխատել է ՀԷՑ-ում։

«Մենք այսպիսի փորձ ունենք, որ հանրային լայն ընկալման մեջ ՀԾԿՀ-ն բոլոր խոշոր ընկերությունները սպասարկող մարմին է, մենք գրեթե չենք հիշում դեպք, որ սակագնի բարձրացման հայտ ուղարկեն և մերժվեն»,-ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ խոշոր սպառողների համար գազի գինը թանկացել է և հիմա խոսակցություններ կան, որ նաև շարքային բնակիչների համար է գազի գնի բարձրացման հայտ ներկայացվելու։ Պատգամավորը  հետաքրքրվեց՝ թեկնածուն տեղյա՞կ է այդ մասին և ի՞նչ դիրքորոշում ունի: Թագուհի Թովմասյանը հիշեցրեց նաև, որ էլեկտրաէներգիայի սակագինն է փետրվարից բարձրացել: «Մենք տեսնում ենք, որ հանրային շահ, որպես այդպիսին, չի սպասարկում այդ հանձնաժողովը: Ես չլսեցի հավաստիացումներ, որ ի դեմս Ձեզ՝ ունենալու եմ հանրային ներկայացուցիչ այդ հանձնաժողովում»,-ասաց նա:

Լևոն Բունաթյանը վստահեցրեց, որ որևէ «շահախնդրություն» դեպի ՀՀ էեկտրական ցանցերը իր աշխատանքում չի լինելու, քանի որ 2016 թվականից չի աշխատում այդ հիմնարկում և գործելու է օրենքով: «Գազի գնի վերաբերյալ տեղեկություն չունեմ, քանի որ գազի ոլորտի հետ չեմ առնչվել»,-ասաց նա և նշեց, որ ընտրվելու դեպքում իրականացնելու է գազի սակագնի բարձրացման խորաթափանց ուսումնասիրություն:

«էլէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված չեմ կարող պատասխանել, թե ինչ կարգավորումներ և հիմնավորումներ են ներկայացրել, գիտեմ, որ սակագնի մեջ ներառված են եղել Արցախի ՀԷԿ-երը, որոնք պատերազմից հետո մնացել են այնտեղ, և ատոմակայանը, ինչպես գիտեք, կանգնած է, այդ պատճառով հնարավոր է՝ ժամանակավոր թանկացրել են, բայց հիմնավոր չեմ կարող պատասխանել, քանի որ չեմ տիրապետում թղթերին և հիմքերին»,-ասաց նա:

Կարդալ ավելին՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել