hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում է Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկումը: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը` ընդգծելով, որ իշխանությունը չի խուսանավում հարցերից:
«Սակայն պատերազմի պատճառների և ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցերի տվողները հակասում են իրենք իրենց: Օրինակ` Գևորգ Գորգիսյանը վարչապետին ուղղված հարցի ժամանակ վրդովված ասում է` ինչ է նշանակում գեներալները որոշում էին, Դուք բազմիցս հայտարարում էիք, որ Դուք եք գլխավոր հրամանատարը, հիմա ահա փաստորեն գեներալներն են որոշում»,- ասաց Նազարյանը` զարմանալով, թե ինչու է Գորգիսյանը վրդովվել այ բանից, որ օպերացիայի պլանավորումից առաջ վարչապետը հիմնվել է գեներալների տեսակետների վրա:
Նազարյանի խոսքով` մեկ այլ դրվագում «Լուսավոր Հայաստանին» դուր չի եկել այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վարչապետը միաձնյա է ստորագրել` առանց հիմնվելու որևէ մեկի կարծիքի վրա:
«Հարգելի գործընկերներ, ինչում եք մեղադրում, միանձնաբար գործելու, թե կարծիքներ հաշվի առնելու համար, որն է ձեր մեղադրանքը: Այսկերպ բացարձակ ոչ մի կերպ չեք օգնում, որ պատերազմի և դրա ընթացքի պատճառները հասկանալի դառնան»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Նազարյանն ընդդիմությանն ու «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներին դիմելով` ասաց, որ նրանք իրենց վրա որևէ բեռ, պատասխանատվություն չեն վերցրել, պարզապես ուզում են ինքնամոռաց մեղադրել իշխանությանը:
Նազարյանը մեղադրեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որ վերջինս հրաժարվում է Անվտանգության խորհրդի արձանագրություններին ծանոթանալ և լսել, թե ինչ է ասել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)