Կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակ է հղել Բայդենին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը |tert.am|
11:41 - 21 ապրիլի, 2021

Կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակ է հղել Բայդենին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը |tert.am|

tert.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված բաց նամակը` կոչ անելով հստակ և միանշանակ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսականի ելույթը ներկայացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

«Պարոն նախագահ, մի քանի օրից ողջ աշխարհը կոգեկոչի Հայոց ցեղասպանության սկսվելու 106-րդ տարելիցը. 1,5 մլն հայ է տեղահանվել և սպանվել 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում: Սա Ձեր առաջին նախագահությունն է, և Դուք հնարավորություն ունեք ճանաչելու Ցեղասպանությունը: Այժմ Ձեր ուժերի սահմանում է ուղղել տասնամյակների ժխտումը և այդպես վարվելով` իմաստ հաղորդել Ձեր հայտարարությանը, որով հանդես եք եկել անցյալ տարի` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և փաստելով, որ «լռությունը հանցակցություն է»:

Որպես նախագահի թեկնածու և այժմ որպես նախագահ` Դուք խոսել եք մարդու իրավունքների պաշտպանությանը Ձեր հանձնառության մասին:

Ցեղասպանության վերաբերյալ փաստերն արձանագրվել են իրական ժանակում ամերիկացի դիվանագետների կողմից: Ցեղասպանությունը վերապրածների հարյուր հազարավոր ամերիկահայ ժառանգների` երեխաների, թոռների ու ծոռների անունից կոչ եմ անում Ձեզ ճանչել Հայոց ցեղասպանությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել