ԱՄՆ սենատորները հորդորել են Բայդենին կոտրել ամոթալի լռությունն ու ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում |armenpress.am|
10:42 - 22 ապրիլի, 2021

ԱՄՆ սենատորները հորդորել են Բայդենին կոտրել ամոթալի լռությունն ու ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 107 անդամներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ապրիլի 24-ի հայտարարության մեջ «պարզ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Կոնգրեսականները նշել են, որ Բայդենը դեռ Սենատում գտնվելու ժամանակ, ապա արդեն որպես ԱՄՆ փոխնախագահ քաջատեղյակ է այս հարցից: Նրանք հիշեցրել են, որ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, որպես ԱՄՆ փոխնախագահ, Բայդենը Վաշինգտոնի Մայր տաճարում ներկա էր գտնվել զոհերի հիշատակի արարողությանը:

«Մինչ ողջ աշխարհի առաջնորդները ճանաչում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ԱՄՆ նախագահը լուռ է մնացել: Մենք միանում ենք ԱՄՆ հայկական հպարտ համայնքին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են ճշմարտությանն ու արդարությանը՝ խնդրելով ապրիլի 24-ի Ձեր ուղերձում պարզ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Պարոն նախագահ, ինչպես նշել էիք նախորդ տարվա ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ՝ «լռությունը մեղսակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի առնչությամբ ԱՄՆ կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար տևեց, և դրա վերջը պետք է գա: Հորդորում ենք Ձեզ հետևողական լինել սեփական հանձնառություններին և ասել ճշմարտությունը»,- հայտարարել են սենատորները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել