Այսօր կայացավ «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարի սկզբում ելույթ ունեցավ Մհեր Տերտերյանը։ Նա նշեց, որ կուսակցությունն իր առջև նպատակ է դրել շատ կարճ ժամանակում ճանաչելիություն ձեռք բերել:
«Մենք հրաժարվում ենք դատապարտել գործող և նախկին իշխանություններին, ժամանակը չէ, որ թողնենք մեր վտանգված ապագան և քննադատենք Պողոսին կամ Պետրոսին»,- ասաց Տերտերյանը:
Նրա խոսքով՝ իրենց կուսացությունը նախատեսում է հանդիպումներ ունենալ բիզնես հատվածի, զինվորականների հետ, այցելել մարզեր, գյուղացիների հետ հանդիպել և նրանց խնդիրները հավաքագրել։ Մհեր Տերտերյանը նշեց, որ իրենց կուսակցությունն արդեն սկսել է աշխատել կառավարության ծրագրի վրա։ «Միասնական հայրենիք»-ն առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումները տարբեր թեմաների վերաբերյալ։
Տերտերյանի ելույթից հետո հիմնադիր համագումարին ներկա եղողները միաձայն կողմ քվեարկեցին, որ հիմնադրվի «Միասնական հայրենիք» կուսակցությունը։ Մհեր Տերտերյանն առաջադրվեց որպես կուսակցության նախագահ։ Նա ևս ընտրվեց միաձայն։
Կուսակցության նախագահի ընտրությանը հաջորդեց վարչության անդամների փակ, գաղտնի քվեարկությունը։ Ձայների մեխամասնությամբ վարչության անդամեր ընտրվեցին Նաիրի Իսրայելյանը, Լուսինե Ավագյանը, Էդուարդ Աբովյանը, Տիգրան Պարսամյանը, Մելիք Փինաչյանը, Ավետիս Հովսեփյանը։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը կմասնակցի սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին։
comment.count (0)