Ընտրությունը լինելու է երկու շատ պարզ բևեռների միջև․ մենք գիտենք, թե երբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ուղղակի այս հարցում վստահեք ինձ․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր աջակիցներին |tert.am|
16:44 - 23 ապրիլի, 2021

Ընտրությունը լինելու է երկու շատ պարզ բևեռների միջև․ մենք գիտենք, թե երբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ուղղակի այս հարցում վստահեք ինձ․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր աջակիցներին |tert.am|

tert.am: Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասել է  Ռոբերտ Քոչարյանը։

«Ընտրությունները լինելու են երկբևեռ, և այն, ինչ անում է այսօր իշխանությունը՝ կապված իմ հետ, կամ հնարավոր այն դաշինքի հետ, որ ես եմ գլխավորելու, իրենք իմ դեմ քարոզչություն են անում, իրենք աջակցում են և աջակցելու են այս բևեռի ձևավորմանը։ Ես գիտեմ, որ շատերի մոտ կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել, և մենք հետ ենք մնում․ հանգիստ ենք, հանգիստ, պլանավորված մենք մեր քայլերով առաջ ենք գնալու, հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները»,– ասաց նա։

Նա նշեց, որ ընտրությունը լինելու է երկու շատ պարզ բևեռների միջև։ «Մենք ի՞նչ ենք ուզում, մենք ուզո՞ւմ ենք պարտված, ստորացված, անարժանապատիվ ապագա  և թշվառ ապագա, քանի որ տնտեսությունը բավականին ծանր վիճակում է, թե՞ մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն և բարեկեցիկ կյանք։ Սա է լինելու ընտրությունը, ցավոք էլի սև ու սպիտակի է վերածվելու, կոնտրաստի իմաստով եմ ասում, ոչ թե այն իմաստով, որը միշտ այս իշխանությունն էր օգտագործում։ Հիմա եթե մարդիկ ուզում են թշվառ ապագա, անարժանապատիվ ապագա, մենք իրենց առաջարկելու ենք լրիվ այլ հնարավորություն»,–ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել