Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին. հեռախոսազրույց՝ Վլադիմիր Պուտինի հետ |armlur.am|
14:53 - 24 ապրիլի, 2021

Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին. հեռախոսազրույց՝ Վլադիմիր Պուտինի հետ |armlur.am|

armlur.am: Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից:

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։ Գոհունակությամբ արձանագրվեց, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը մնում է կայուն եւ հանգիստ:

Կարծիքներ են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում ՝ էներգետիկայի ոլորտում։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին՝ կապված հունիսին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել