Պատրաստ ենք նոր պատասխան միջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ, եթե էսկալացիան շարունակվի. Լավրով  
 |tert.am|
17:40 - 25 ապրիլի, 2021

Պատրաստ ենք նոր պատասխան միջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ, եթե էսկալացիան շարունակվի. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանը պատրաստ է նոր պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե վերջինս շարունակի ընթանալ էսկալացիայի ուղով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը միևնույն ժամանակ նշել է, որ Մոսկվան դրական է արձագանքել Վաշինգտոնի առաջարկին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման վերաբերյալ և այժմ ուսումնասիրում է այդ հավանականությունը: 

Ռուս-ամերիկյան հարաբերությունները սրվել են ԱՄՆ նախագահի հարցազրույցից հետո, որի ժամանակ վերջինս իր ռուս պաշտոնակցին «մարդասպան» էր անվանել՝ նշելով, որ «պատասխան է տալու» ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար: Այնուհետև Պուտինի հետ հանդիպելու ցանկություն հայտնելուց ժամեր անց Բայդենը հրամանագիր է ստորագրել Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել