tert.am: Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված թմրամիջոցների շրջանառության, իրացման դեպքերով հանցագործությունների այս աճը։
Նա ներկայացրեց, որ 2020 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 138–ով աճելուն և իրացման դեպքերը ևս աճել են։
Արա Ֆիդանյանը նշեց, որ այդ հարցը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից։ «Թմրամիջոցների շրջանառությունը լատենտային հանցագործությունների թվին է դասվում, հետևաբար եթե բացահայտումների թիվն ավելի է, մենք դա կարող ենք դիտարկել նախ իրավապահ համակարգի արդյունավետ համակարգի արդյունք»,–ասաց նա։
Փոխոստիկանապետը նշեց, որ չնայած դրան զուգահեռ չի բացառվում, որ լինի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրական դեպքերի աճ։ Նա հայտնեց, որ աճ ունենք նաև թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների առումով։
comment.count (0)