Էրդողանը Իսրայելի գործողությունները Երուսաղեմում ահաբեկչություն է անվանել
 |tert.am|
19:05 - 10 մայիսի, 2021

Էրդողանը Իսրայելի գործողությունները Երուսաղեմում ահաբեկչություն է անվանել |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հեռախոսային բանակցություններ է վարել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ: Այս մասին հայտնում են Թուրքիայի առաջնորդի աշխատակազմից, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Իսրայելի կողմից Ալ-Ակսու մզկիթի և պաղեստինցիների դեմ հարձակումները: Նախագահ Էրդողանը բանակցությունների ընթացքում դրանք ահաբեկչություն է անվանել և կտրուկ դատապարտել է այդ ստոր հարձակումները, որոնք վնասում են ոչ միայն մահմեդականների, այլև ողջ մարդկության խիղճը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Էրդողանի խոսքով` Անկարան «ամեն ինչ անելու է ամբողջ աշխարհը և առավելապես իսլամական աշխարհը մոբիլիզացնելու համար՝ դադարեցնելու Իսրայելի ահաբեկչությունն ու արշավանքները»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել