hetq.am: Երուսաղեմի որոշ թաղամասեր, հիմնականում՝ մուսուլմանական, փոթորկոտ վիճակում են, տակնուվրա եղած։ Իսկ քաղաքի մյուս թաղամասերը, այդ թվում Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասը, հարաբերական հանդարտ են։ Այս մասին հայտնեց Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչ Սերոբ Սահակյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ հայկական թաղամասն ավելի հանդարտ է եւ մուսուլմանական փողոցների հետ մասնավոր կապ չունի։ Նա նշեց, որ մայիսի 10-ին պաղեստինցիների կողմից առաջին հրթիռն է արձակվել Երուսաղեմի վրա, սակայն դրանք հիմնականում արձակվում են Թել Ավիվի եւ ծովափնյա քաղաքների ուղղությամբ։ Ս. Սահակյանի փոխանցմամբ՝ Թել Ավիվի եւ մյուս քաղաքների հայ բնակչության շրջանում կորուստների լուրեր չեն եղել:
comment.count (0)