Միջազգային հանրությունը պետք է ուժեղ և զսպող դաս տա Իսրայելին. Էրդողան` իսրայելա-պաղեստինյան բախումների մասին |tert.am|
15:22 - 12 մայիսի, 2021

Միջազգային հանրությունը պետք է ուժեղ և զսպող դաս տա Իսրայելին. Էրդողան` իսրայելա-պաղեստինյան բախումների մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է, որ միջազգային հանրությունը պետք է «զսպող դաս տա Իսրայելին»:

«Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ուժեղ և զսպող դաս տա, այդ նպատակով Թուրքիան կշարունակի իր նախաձեռնությունները բոլոր մակարդակներում», - Russia Today-ի փոխանցմամբ` ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ Էրդողանի խոսքով` «էսկալացիայի հետագա սրումը կանխելու համար կարևոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջամտի այդ հարցին և վճռական ու հստակ ազդանշան տա Իսրայելին հարձակումները դադարեցնելու վերաբերյալ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել