ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին և զսպվածության կոչ արել

 |armenpress.am|
23:22 - 13 մայիսի, 2021

ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին և զսպվածության կոչ արել |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնական Երևանին և Բաքվին սահմաններին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում: Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն ընդգծել է, որ Պետքարտուղարությունն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ոչ դեմարկացաված հատվածում լարվածության աճի մասին տեղեկատվությանը:

«Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացման նպատակով»,- գրել է Փրայսը՝ Թվիթերի իր էջում:    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել