1lurer.am: Ալիևը ուշի ուշով հետևում է ՀՀ ներքաղաքական զարգացումներին, և պատահական չէ, որ այս սադրանքը տեղի ունեցավ Ազգային ժողովի իրավունքի ուժով արձակումից երկու օր անց: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստի իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը:
Նա համոզված է, որ Բաքվի նպատակներից մեկը մեր դիմադրողականության ստուգումն է: «Ալիև խոսում էր, որ հայկական պետություն և հայկական բանակ չկան: Այստեղ ներքին կայունության պահպանումը մեր գերխնդիրն է, պետք է զերծ մնալ ցեխ շպրտելու տրամադրությունից»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ Ալիևը ստուգում է նաև միջազգային հանրության տրամադրությունները: «Հույս ունեմ, որ մեր միջազգային բոլոր գործընկերները, բարեկամ երկրները համարժեք կարձագանքեն այս գործողություններին, դա մեզ համար շատ կարևոր է»,- ընդգծեց Հայրապետյանը:
Նա նշեց, որ հայկական կողմը հակված է խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով՝ դուրս մղելով հակառակորդին իրենց զբաղեցրած դիրքերից, որով նրանք խախտել են ՀՀ սուվերեն տարածքը:
comment.count (0)