Պաղեստինի վարչապետը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ |tert.am|
13:40 - 17 մայիսի, 2021

Պաղեստինի վարչապետը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ |tert.am|

tert.am: Պաղեստինի վարչապետ Մոհամադ Շթայեն երկրների ղեկավարներին կոչ է արել հայտարարություններից անցում կատարել գործողությունների, հայտնում է Al Jazeera լրատվականը։

«Անկեղծ ասած՝ հայտարարություններ անելը բավարար չէ։ Պաղեստինի ժողովրդի նկատմամբ այս բոլոր գործողությունները ՄԱԿ-ը պետք է անօրինական ճանաչի»,- ասել է Պաղեստինի վարչապետը և կոչ արել պատժամիջոցների կիրառել Իսրայելի նկատմամբ։

Նա նաև դաշնակից պետություններին կոչ է արել հետ կանչել Իսրայելի դեսպաններին, այդ երկրի հետ դադարեցնել առևտրային կապերը, իսկ ԱՄՆ-ին և ԵՄ-ն կոչ է արել դադարեցնել Իսրայելին տրամադրվող օգնությունն այնքան ժամանակ, մինչև «Իսրայելը կսկսի հարգել մարդու իրավունքները»։

«Այն երեխաները, որ արյան մեջ են, կամ կորցրել են իրենց կյանքը․․․․սրանք հանցագործություններ են, որոնք միջազգային իրավունքին համաձայն պետք է պատժի արժանանան։ Իսրայելի՝ սպանություններ իրականացնելու իրավունքը վերահաստատվել է, և դա պետք է անհապաղ դադարեցվի»,- եզրափակել է Պաղեստինի վարչապետը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել