tert.am: Պաղեստինա-իսրայելական հակամարտության չդադարող ռմբակոծությունների ֆոնին Ֆրանսիան, Եգիպտոսը և Հորդանանը կրակի դադարեցմանն ուղղված բանակցություններ կանցկացնեն, հայտնում է Al Jazeera լրատվականը՝ հղում տալով Ֆրանսիայի նախագահական նստավայրի հայտարարությանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին և Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը պաղեստինա-իսրաելական հակամարտության կրակի դադարեցման վերաբերյալ բանակցություններ կանցկացնեն։
«Եռակողմ հանդիպումը նախևառաջ նպատակ ունի աշխատել արագ կրակի դադարեցման ուղղությամբ և կանխել հակամարտության շարունակությունը», - ասված է նախագահական նստավայրի տարածած հայտարարությանմեջ։
comment.count (0)