Ֆրանսիան, Եգիպտոսը եւ Հորդանանը համաձայնության են եկել բանակցություններ վարելու Մերձավոր Արեւելքի շուրջը |armenpress.am|
14:18 - 19 մայիսի, 2021

Ֆրանսիան, Եգիպտոսը եւ Հորդանանը համաձայնության են եկել բանակցություններ վարելու Մերձավոր Արեւելքի շուրջը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան, Եգիպտոսը եւ Հորդանանը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարցենելու կրակը: Այդ մասին ասված Է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը մայիսի 19-ին տարածել Է Ելիսեյան պալատը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հորդանանի Աբդալլա II թագավորը եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին կողմերին կոչ են արել անհապաղ համաձայնության գալու հրադադարի շուրջը»,- նշված Է բանակցությունների արդյունքներով ընդունված փաստաթղթում:

«Նրանք նաեւ որոշել են աշխատել միջազգային գործընկերների հետ, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ այդ ռեժիմին հասնելու համար»,- ընդգծված Է հայտարարության մեջ: Բանակցությունների մասնակիցները «խորին մտահոգություն են հայտնել Մերձավոր Արեւելքում լարվածության շարունակվող Էսկալացիայի առանչությամբ, որն արդեն բազմաթիվ կորուստների Է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում»,- ասված Է փաստաթղթում:

Երեք երկրների ղեկավարների կարծիքով՝ «անհրաժեշտ Է դիմել պաղեստինա-իսրայելական հակամարտության ակունքներին՝ սկսելով արդյունավետ բանակցություններ արդարացի եւ կայուն հաշտության հասնելու շուրջը»: Նրանք պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը երկու պետությունների սկզբունքի հիման վրա համարում են «անհրաժեշտ պայման տարածաշրջանում համապարփակ հաշտության հասնելու համար»:

«Երեք երկրների ղեկավարները կոչ են արել ապահովելու մարդասիրական օգնության լիակատար եւ անարգել հնարավորություն Գազայի հատվածում»,- նշված Է փաստաթղում: «Գործընկրների հետ մեկտեղ եւ ՄԱԿ-ի հետ համակարգմամբ նրանք կաշխատեն մարդասիրական օգնության անհրաժեշտ խմբաքանակները տեղ հասցնելու ապահովման նպատակով, որպեսզի թեթեւացվի իրադրությունը Գազայի բնակչության համար»,- ընդգծված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել