armenpress.am: Խոսակցությունները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է միանալ որևէ քաղաքական ուժի, որևէ հիմք չունեն: Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարն է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գնում է հունիսի 20-ի ընտրություններին հաղթելու, միանշանակ հաղթանակ տանելու, և այն խոսակցությունները, որ մենք կարող ենք միանալ այս կամ այն քաղաքական ուժին, որևէ հիմք չեն պարունակում»,-նշել է Մելքումյանը:
Նրա վստահեցմամբ՝ եթե հաղթանակ տանեն, ապա իրենք են որոշելու, թե ով պետք է իրենց քաղաքական ուժին միանա, և արդյոք պե՞տք է միանա, թե՞ ոչ: Մելքումյանը հավելել է, որ իրենք գնում են իրականություն դարձնելու իրենց ծրագիրը, 30 կետերը, որոնք կհրապարակվեն նախընտրական շրջանում: «Սա իրական հաղթանակի և երկիրն այս վիճակից հանելու լրջագույն ծրագիր է իրենից ներկայացնելու»,-վստահեցրել է ԲՀԿ-ական պատգամավորը:
comment.count (0)