Մարզադաշտ, ուրեմն՝ մարզադաշտ․ Պորոշենկոն համաձայնել է բանավեճի՝ Զելենսկու առաջարկած պայմաններին
07:30 - 04 ապրիլի, 2019

Մարզադաշտ, ուրեմն՝ մարզադաշտ․ Պորոշենկոն համաձայնել է բանավեճի՝ Զելենսկու առաջարկած պայմաններին

«Մարզադաշտ, ուրեմն մարզադաշտ», Պորոշենկոն ընդունել է Զելենսկու՝ բանավեճ անկացնելու առաջարկը։

Երեկ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ֆեսյբուքյան իր էջում տեսահոլովակ է տեղադրել, որտեղ նշված են բանավեճի մասնակցության կանոնները։

«Թեկնածուներն անպայմանորեն պետք է անցնեն բժշկական հետազոտություն ու ապացուցեն մարդկանց, որ նրանց մեջ չկա հարբեցող կամ թմրամոլ։ Երկրին պետք է առողջ նախագահ։ Որպես հարգանք Ուկրաինայի քաղաքացիների առնվազն մեկ երրորդի նկատմամբ՝ Դուք պետք է հանրայնորեն հայտարարեք, որ բանավեճը չի լինելու ո՛չ Կրեմլի կամ Կոլոմոյսկու խամաճիկի հետ, ո՛չ վատնիկի, ո՛չ մալոռոսի, ո՛չ ծաղրածուի հետ, այլ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ։ Տալիս եմ Ձեզ 24 ժամ», - ասել է Զելենսկին։

Պետրո Պերոշենկոն համաձայնել է ընդդիմախոսի առաջակին․ ֆեյսբուքյան հոլովակում  հայտնում է Ուկրաինայի գործող նախագահը։

«Բանավեճի անցկացման կարգը ամրագրված է նախագահի ընտրությունների մասին օրենքում, խնդրում եմ, կարդացե՛ք։ Բանավեճը կարող է տեղի ունենալ Հանրային հեռուստատեսության հիմքի վրա՝ բոլոր հեռուստաալիքներով տասնյակ միլիոնավոր մարդկանց համար։ Դա է կանոնը։ Բայց եթե մարզադաշտ, ուրեմն մարզադաշտ։ Ես Ձեզ սպասում եմ, Վլադիմիր Ալեքսանդրովիչ»,- ասել է Պորոշենկոն։

Ուկրաինայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 21-ին։ Դրան մասնակցելու են Զելենսկին ու Պորոշենկոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել