Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց |armtimes.com|
13:54 - 25 մայիսի, 2021

Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:

Դանիբեկյանը նշեց, որ միջնորդություն է ստացել Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից՝ նիստը հետաձգելու մասին, քանի որ վերջինս գտնվում է արձակուրդում:

Դիմելով Գևորգյանին՝ դատավորը նշեց, որ նրա մյուս պաշտպանը՝ Վարդգես Գևորգյանը նույնպես ներգրավված է այս գործում, և հետաքրքրվեց, թե ինչու ասյօր նա չի ներկայացել դատական նիստին:

Արմեն Գևորգյանն էլ նշեց, որ այն ժամանակ դեռ ՍԴ-ի որոշումը չկար ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով, իսկ հիմա այլ գործ է քննվում, և նա նպատակահարմար չի գտնում, որ Վարդգես Գևորգյանը ներկայանա այս նիստերին:

Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ նորմալ չէ, երբ նախօրոք օր է դատարանը որոշում, իսկ պաշտպանական կողմի պաշտպանը արձակուրդ է գնում այդ օրերին.

«Բացակայությունը հարգելի չէ և խոսում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ունենալու մասին»:

Գործով մյուս ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ հիշեցրեց, որ ՍԴ-ի դիմումի հրապարակումից հետո հրավիրված դատական նիստին էլ ներկա չէին դատախազները.

Վարդևանյանը նշեց, որ արձակուրդ գնալու մեջ ոչ մի արտառոց չկա, բոլորն էլ իրավունք ունեն արձակուրդ գնալու:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել