Միջազգային ճնշումը օրեցօր աճում է, կարծես թե այս հարցի վերաբերյալ կա միջազգային կոնսեսուս. Արա Այվազյանը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին 
 |tert.am|
18:23 - 26 մայիսի, 2021

Միջազգային ճնշումը օրեցօր աճում է, կարծես թե այս հարցի վերաբերյալ կա միջազգային կոնսեսուս. Արա Այվազյանը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության կոչերը ռազմագերիների առումով:

«Ինչպես են մեր միջազգային գործընկերները պատկերացնում մեր հետագա քայլերը Ադրբեջանին հնարավորինս կառուցողական դաշտ վերադարձնելու տեսնակյունից, քանի որ այս պահվածքը ամբողջությամբ խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը և խնդիրներ ստեղծում»,-ասաց պատգամավորը:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշեց, որ վերջին օրերի իրավիճակի սրումը կարծես թե տպավորություն կարող է ստեղծել, որ ռազմագերիների հարցը մնացել է ստվերում: «Ես ուզում եմ վստահեցնել որ մշտական սկզբունքով բարձրաձայնում ենք այդ հարցը և նշում ենք, որ Ադրբեջանը պետք է կատարի նոյեմբերի 9-ին իր կողմից ստանձնած պարտավորությունները, և անհապաղ հայրենադարձնի մեր ռազմագերիներին: Միջազգային ճնշումն օրեցօր աճում է, կարծես թե կա միջազգային կոնսեսուս այս հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ պահը կգա, երբ Ադրբեջանը չի կարողանա հերքել այս միջազգային աճող ճնշումը տարբեր հարցերի կապակցությամբ՝ սկսած մարդասիրական բնույթից, մինչև Հայաստանի իքննիշխան տարածք ներթափանցելու իր փորձը: Հակառակ պարագայում կարող է Ադրբեջանը առկաճատվի շատ ավելի լուրջ հետևանքների»,-ասաց նա։

Շարունակությունը՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել