Վիտալի Բալասանյանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարածի համար․ Վարուժան Ավետիսյան |news.am|
10:45 - 02 ապրիլի, 2019

Վիտալի Բալասանյանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարածի համար․ Վարուժան Ավետիսյան |news.am|

news.am։ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հատել է բոլոր սահմանները քրեաիրավական առումով եւ պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարածի համար։

Այս մասին ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե «Սասնա ծռերի» անդամները թող չփորձեն Արցախի սահմանը հատել։ 

«Վիտալի Բալասանյանը Բերձորի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել, որի մասին ինքը խոստովանեց։ Արցախի Հայաստանի Հանրապետության մարզ է եւ որեւիցե մեկը չի կարող ասել՝ ով պետք է հատի եւ ով ոչ։ Հույս ունեմ, որ իր հակապետական գործողությունները որոշակի արձագանք կստանան, նա առնվազն պետք է զրկվի այդ պաշտոնից»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել