tert.am: Զարթոնք համայնքի արդեն նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը և իր կողմնակիցները բողոքի ակցիա են իրականացնում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ՝ պահանջելով ազատ արձակել Պարույր Սարգսյանի թոռանը՝ Նարեկ Մելքոնյանին, ով ձերբակալված է Զարթոնք գյուղում ապրիլի 13 –ին կրակոցներով ուղեկցված միջադեպի գործով:
Նախկին գյուղապետն ասաց, որ դատարանը քննարկում է թոռան խափանման միջոցի հարցը:
«Մենք պահանջում ենք, որպեսզի արդարություն լինի և նա չկալանավորվի, այսքանը, այս պահին ավելին չեմ կարող ասել»,-նշեց նա:
Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում են նաև մեծ թվով երեխաներ:
Զարթոնք գյուղի դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանը, ով նախկին գյուղապետի քույրն ավելի վաղ հայտնել էր, թե որդուն պաշտպանելու համար աշակերտական խորհուրդն է ոտքի ելել, նա վստահեցրել էր, որ ինքն այդ ամենի հետ կապ չունի:
comment.count (0)