armenpress.am: Չինաստանի Ցզյանսու նահանգում հայտնաբերել են H10N3 թռչնագրիպի վիրուսի շտամով մարդու վարակման դեպք: Այդ մասին ասվում Է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Հիվանդացածը 41-ամյա տղամարդ Է, որն ապրում Է Ցզյանսու նահանգում. ապրիլի 23-ին նրա ջերմությունը բարձրացել Է եւ սկսել են ի հայտ գալ այլ ախտանշաններ: Ապրիլի 28-ին վիճակի վատթարացման պատճառով հիվանդին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման չինական կենտրոնը մայիսի 28-ին անցկացրել Է նմուշների լիահամագենային հաջորդակարգում, որոնք վերցվել են Ցզյանսուի հիվանդից. պարզվել Է, որ արդյունքը դրական Է H10N3 վիրուսի համար: Հաղորդագրության մեջ ասվում Է, թե վիրուսի համագենի ամբողջական անալիզը ցույց Է տվել, որ այն ունի թռչնային ծագում եւ հնարավորություն չունի «արդյունավետորեն» վարակել մարդկանց: Մարդիկ, որոնք գտնվել են հիվանդի հետ սերտ շփման մեջ, տեղափոխվել են բուժզննման, նրանց մոտ ոչ մի շեղում չի հայտնաբերվել:
Ներկայում հիվանդի վիճակը գնահատվում Է որպես կայուն, եւ ընդհանուր առմամբ նա կարող Է դուրս գրվել հիվանդանոցից: Նշվում Է, որ մարդուց մարդուն H10N3-ի փոխանցման դեպքերն աշխարհում ավելի վաղ գրանցված չեն եղել, իսկ թռչունների շրջանում այդ վիրուսը համարվում Է նվազ ախտածին: Փորձագետների կարծիքով, սա վիրուսի պատահական փոխանցում Է թռչնից մարդուն», իսկ «զանգվածային տարածման ռիսկը չափազանց փոքր Է»: Մասնագետները հանձնարարել են խուսափել հիվանդությունից սատկած թռչունների հետ շփվելուց, ինչպես նաեւ ըստ հնարավորինս խուսափել կենդանի թռչունների հետ շփումներից, ուշադրություն դարձնել սննդի հիգիենային եւ ձեռնարկել պաշտպանիչ միջոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
comment.count (0)