Ռուս խաղաղապահները կատարում են կրակի դադարեցման ապահովման առաքելությունը, այս հարցում Ֆրանսիայի դերակատարում չենք տեսնում․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը` Մակրոնի հայտարարության մասին |tert.am|
10:39 - 02 հունիսի, 2021

Ռուս խաղաղապահները կատարում են կրակի դադարեցման ապահովման առաքելությունը, այս հարցում Ֆրանսիայի դերակատարում չենք տեսնում․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը` Մակրոնի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարությունը, ասել է, որ «տարածաշրջանում կրակի դադարեցումն ապահովվում է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ»:

«Ժամանակավորապես «Ադրբեջանի տարածքում» (չակերտները-Խմբ.) տեղակայված ռուս խաղաղապահները կատարում են կրակի դադարեցման ապահովման առաքելությունը: Մենք այս հարցում Ֆրանսիայի որևէ դերակատարում չենք տեսնում»,-ասել է խոսնակը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ելույթի ժամանակ Մակրոնն ընդգծել էր, որ Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում։ Նա հավելել էր, որ 2020թ. նոյեմբերի 9֊ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միևնույն է, անելիքները շատ են։

Աբդուլլաևան  նշել է, որ ադրբեջանական կողմը ռազմագերիների փոխանակման հարցում միշտ էլ ունեցել է «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքը:

«Ինչպես բազմիցս նշել ենք, Ադրբեջանում հայկական ծագմամբ ռազմագերիներ չկան: Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 26-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի տարածք ուղարկված «դիվերսիոն խմբի» (չակերտները-Խմբ.) անդամներին, որոնք այնտեղ «ահաբեկչություն» (չակերտները-Խմբ.) են իրականացրել, ինչպես նաև «հետախուզա-դիվերսիոն» (չակերտները-Խմբ.) խմբի անդամներին, որոնք մայիսի 27-ին փորձել են ականապատել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի ուղղությամբ ճանապարհները, ապա նրանք ռազմագերիներ չեն»,-ասել է ԱԳՆ խոսնակը:

Բացի այդ, Աբդուլլաևան անդրադարձել է Մակրոնի խոսքում «Լեռնային Ղարաբաղ» անվանման կիրառմանը` ընդգծելով, որ «այդպիսի վարչատարածքային միավոր գոյություն չունի»:

«Ինչ վերաբերում է ելույթում բարձրացված ուղղակի երկխոսության հարցին, ապա այն արդեն ընթացքի մեջ է: Հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի 11-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությանը ՝ հանդիպումներ են անցկացվում փոխվարչապետների մակարդակով և իրականացվում է երկխոսություն: Այնուամենայնիվ, Ֆրանսիան որևէ դեր չի խաղում այս գործընթացում:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ելույթի ժամանակ Մակրոնն ընդգծել էր, որ Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում։ Նա հավելել էր, որ 2020թ. նոյեմբերի 9֊ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միևնույն է, անելիքները շատ են։

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել