Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ բողոքի քննությունը հետաձգվեց |tert.am|
07:59 - 15 ապրիլի, 2019

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ բողոքի քննությունը հետաձգվեց |tert.am|

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը. նիստը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ժամը 16.30-ին:

Դատարանում լրագրողների հետ զրույցում Արամ Հարությունյանի դեմ բողոք ներկայացրած գործարար Սիլվա Համբարձումյանը նշեց, որ կարծում է՝ դատախազի կողմից գործը վերաբացելու բողոքն օրինական է, և բոլոր մեղավորները պետք է պատասխնատվության ենթարկվեն:

«Վերաբացելու հիմքեր ամբողջությամբ կան, իսկ այն ժամանակ փակելու հիմքեր չկային: Էմիրատներից բանակային հաշիվներն առկա են, բայց նախկին իշխանությունները նույնիսկ դրա առկայությամբ կարճել էին գործը: Նոր իշխանությունների ժամանակ երբ ես բողոքեցի, հիմքերը վերհանեցի, ավելի մտահոգվեցին, որ նախկինում փաստորեն օրենքով ոչինչ չի եղել, այլ գերիշխել են «Բաղրամյան 26-ի» զանգերը»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել