ԱԺ-ն Տաթևիկ Բարսեղյանին չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում |armenpress.am|
17:23 - 04 հունիսի, 2021

ԱԺ-ն Տաթևիկ Բարսեղյանին չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել էր 74 պատգամավոր, կողմ էլ քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 8-ը:  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այսպիսով որոշումը չի ընդունվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել