Վարդենիսի ուղղությամբ գերի և վիրավոր չունենք, միջադեպեր չեն արձանագրվել. ԳՇ   |factor.am|
17:11 - 06 հունիսի, 2021

Վարդենիսի ուղղությամբ գերի և վիրավոր չունենք, միջադեպեր չեն արձանագրվել. ԳՇ |factor.am|

factor.am: Սոցիալական ցանցերով տեղեկություն է շրջանառվում, թե Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի ունի հայկական կողմը։

Այս տեղեկության շուրջ մեկնաբանություն ստանալու համար Factor.am-ը կապ հաստատեց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի հետ։

Նա նշեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում․ «Ընդհանուր օպերատիվ իրադրությունը կայուն է, անփոփոխ, միջադեպեր չեն արձանագրվել»,-ասաց նա և հորդորեց զերծ մնալ սոցցանցերում և մեդիահարթակներում նմանատիպ ապատեղեկատվություններ տարածելուց։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել