Մեծամորում՝ 15/02 տեղամասային կենտրոնի շենքի վրա փակցվել են ՔՊ քարոզչական պաստառներ․ ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտում է արձանագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից
12:04 - 07 հունիսի, 2021

Մեծամորում՝ 15/02 տեղամասային կենտրոնի շենքի վրա փակցվել են ՔՊ քարոզչական պաստառներ․ ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտում է արձանագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից

Քաղաքացուց ստացված ահազանգի արդյունքում հունիսի 7-ին՝ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը, Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից:

Մասնավորապես, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 15/02 տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել