ՀՀ-ի անվտանգությունը «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնահերթությունն է. Վարդան Ոսկանյան
15:08 - 12 հունիսի, 2021

ՀՀ-ի անվտանգությունը «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնահերթությունն է. Վարդան Ոսկանյան

ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար ունի ամենաառաջնային նշանակություն: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը:
 
Նա նշել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքն առաջնահերթություն է դիտարկում՝ՀՀ անվտանգության ապահովումը, այդ թվում դրա տարբեր բաղադրիչները՝սահմանային անվտանգությունը, այն մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմից հետո:
 
«Մենք գնալու ենք ՀՀ-ի հզորացմանն՝իր անվտանգային բոլոր կառույցներով հանդերձ: Երկրորդ ուղղությունը՝միջազգային գործընկերների հետ կապերի խորացումն է»,-նշել է Ոսկանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել