Կա՛մ խիստ սահմանափակումներ, կա՛մ ուղղակի արգելք ենք դնելու նման կազմակերպության գործունեության առաջ. Քոչարյանը՝ «Սորոսի» գրասենյակի մասին |tert.am|
15:55 - 13 հունիսի, 2021

Կա՛մ խիստ սահմանափակումներ, կա՛մ ուղղակի արգելք ենք դնելու նման կազմակերպության գործունեության առաջ. Քոչարյանը՝ «Սորոսի» գրասենյակի մասին |tert.am|

tert.am: Ինչպես է մեծամտացել այս իշխանությունը, որ պատմության դասագրքերում արձանագրել են 2018 թվականի իրադարձությունները․ մեծամտությունը գալիս է տգիտությունից: Այս մասին այսօր Բերդ համայնքում, պատասխանելով քաղաքացիների հարցրերին, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Խոսելով եկեղեցուց՝ նա նշեց. «Վեհափառ Հայրապետի հետ պարբերաբար, ռեժիմային հանդիպումներ ենք ունեցել միշտ, բոլոր հարցերը շատ արագ լուծվում էին՝ կապված եկեղեցու հետ: Ուղղակի այլ բնույթ էին կրում մեր հարաբերությունները, շատ գործնական, իմ կարծիքով՝ սա մի գործոն է, որը ազգային ինքնության հենասյուներից մեկն է և անթույլատրելի է  հենասյունները քանդել»։

Անդրադառնալով Սորոսի հիմնադրամի գործունեությանը Հայաստանում՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ օրենքով պետք է կարգավորեն: «Մենք պարզապես օրենսդրական դաշտն ենք ձևավորելու, որից հետո կա՛մ խիստ սահմանափակումներ, կա՛մ ուղղակի արգելք է դրվելու նման կազմակերպության գործունեության առաջ: Երկու մոդել կա՝ կամ արգելում ես, մյուսը՝ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են և եթե որպես օտարերկյա գործակալ, այդ աֆիշայով պատրաստ են հանդես գալ, ուրեմն վերահսկողության տակ կհայտնվեն»,-ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաև սահմանամերձ շրջաններում բնակչության անվտանգության ապահովման խնդրին: «Ես կողմնակից եմ, որ սահմանամերձ գյուղերի բնակչությունը զինված լինի: Զենքը չի կրակում, մարդն է կրակում, այդ տեսանկյունից որոշակի փորձ ունեցել ենք Նոյեմբերյանի հատվածոմ»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել