Մեր հայ զինվորը պետք է ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի․ Գագիկ Ծառուկյան
21:07 - 13 հունիսի, 2021

Մեր հայ զինվորը պետք է ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի․ Գագիկ Ծառուկյան

Ցանկացած մարզ ունի իր խնդիրն ու պրոբլեմը․ այսօր բոլորս էլ գիտենք՝ Սյունիքի մարզը ամենահարուստ տարածքներից մեկն է։ Այս մասին այսօր Սյունիքում քարոզարշավի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայասատան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։

Ըստ Ծառուկյանի՝ այսօր սյունեցիների առաջնային խնդիրը սահմանի անվտանգութան ապահովումն է․

«Ադրբեջանցին սահմանին կանգնեցրել է 50 հոգի, մենք՝ 2 հոգի․ դա սխալ է․ այսօր 50-ի դիմաց 50 պիտի կանգնի»։

Ծառուկյանը նշեց, որ անվտանգության ապահովման համար պետք է բարեկամ երկրի՝ Ռուսատանի հետ, ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք։

«Մեր հայ զինվորը ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի, ինքնակամ սահմանները չպահի,այլ պետությունը այդ հարցը կարգավորի։Երբ ռուս զինվորը հայ զինվորի հետ կանգնի սահմանին, իմացեք, որ ճանճ չի կարող անցնել»,- նշեց ԲՀԿ առաջնորդը։

Ծառուկյանը նշեց, որ իրենց կուսակցության ծրագրային առաջնահերթությունը ՀՀ անվտանգությունն ապահովելն է․

«Այսօր սեւ ու սպիտակ չպիտի անենք, խմբերի չպիտի բաժանվենք, մի ազգ, մի պետություն ենք, պետք է համախմբվենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել