Տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը
13:57 - 15 հունիսի, 2021

Տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը

Այսօր «Հայաատան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք դաշինքի ֆեյսբուքյան էջից։

«Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, որ ափսոսում է, որ Կարապետյանը հեռացել է՝ հավելելով, որ պատրաստ է նրան պաշտոնի նշանակելու առաջարկություն անել։

Ավելի վաղ Կարեն Կարապետյանը հայտարարություն էր տարածել՝ առաջիկա ընտրություններում աջակցություն հայտնելով Ռոբերտ Քոչարյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել