armenpress.am: «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Հաշվի առնելով ներկայիս պայմանները՝ բանակում ժամկետային ծառայությունը պետք է երկարացվի մինչեւ 2,5-3 տարի։ Կարելի է նաև կրճատել ծառայության ժամկետը մինչև 1 տարի՝ միաժամանակ ավելացնելով պրոֆեսիոնալ զինվորականների թիվը: Միևնույն ժամանակ պահեստազորայինները պետք է կանոնավոր վերապատրաստում անցնեն»,- ընդգծեց Տերտերյանը:
Նրա խոսքով՝ սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ՝ մարտական զենք ձեռք բերելու համար: Այս առաջարկը նա համեմատեց Շվեյցարիայի մոդելի հետ, որտեղ քաղաքացիներն ունեն անձնական զենք կրելու իրավունք:
comment.count (0)