Ժամեր առաջ «5165» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել էր, թե տեղի ունեցածը բացահատ վրայերթի փորձ է։ Ըստ Գրիգորյանի վարչապետի պաշտոնակատարի անվտանգությունը ապահովվում է այլոց հաշվին։ Փաշինյանի ավտոշարասյունը գրեթե հարվածել էր «5165» շարժման առաջնորդի ավտոմեքենային:
«Մենք բառացիորեն հրաշքով ենք փրկվել։Նշեմ, որ մեր ավտոմեքենայի մեջ էր 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ Նման վարք երբևէ չեմ տեսել... »,- գրել է Գրիգորյանը։
Ավելի ուշ միջադեպը մեկնաբանել է նաև կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը։ Մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև․
«Մենք քիչ առաջ վերադառնում էինք Սյունիքի մարզից և ճանապարհին հանդիպեցինք Սյունիք մեկնող վարչապետի պաշտոնակատար,այժմ նաև թեկնածու Նիկոլ Փաշինյանի շարասյանը, որին մասնակցում էին հարյուրավոր մեքենաներ, որոնց նա իր հետ տանում էր Սյունիք՝ հավաքներ կազմակերպելու համար։ Բայց ամենասարսափելի տեսարանը եղավ, երբ մենք հանդիպակաց դուրս եկանք արդեն նրա մոտեցող շարասյանը, ոստիկանական մեքենաները, որոնք առջևից գնում էին ուղղակի ամենացինիկ պահվածքով քշում էին եկող մեքենաների վրա, որոնցից մեկն էլ մերն էր, խախտելով ճանապարահային երթևեկության կանոնները, ուղղակի դուրս գալով հանդիպակաց երթևեկելի հատված՝ վտանգելով քաղաքացիների կյանքը։
Մենք պարզապես հրաշքով փրկվեցինք, կարող էինք ուղղակի բախվել։ Ապշեցուցիչ էր այս պահվածքը, նախ մենք պատրաստվում ենք դատի տալ, և երկրորդը մանրամասնորեն հետաքրքրվել և հանրությանը ներկայացնել՝ արդյո՞ք կա նման իրավունք, որ վարչապետի պաշտոնակատարին, այժմ թեկնածուին ուղեկցեն նախ այդքան պետական ծառայության մեքենաներ, դրսևորեն նման վարք, վտանգեն սեփական երկրի քաղաքացիների կյանքը, որին իրենք կոչված են ի պաշտոնե պաշտպանելու։ Հետևանքների մասին կտեղեկացնենք բոլորին։
comment.count (0)