hetq.am: «Քաղաքացու որոշում» կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը վստահ է, որ «ՔՈ»-ն ունի իրական հնարավորություն խորհրդարան մուտք գործելու։
«Նախորդ ընտրություներում մեր ստացած 0․68 տոկոսը չի արտահայտում այն ինչ ես կուզեի արտահայտվեր այդ թվով, որովհետև խոսքը այդտեղ գնում է 8514 մարդու մասին։ ՀՀ այդ թվով քաղաքացիներ մտածել են, որ Հայաստանի կառավարման համակարգում մեր ներկայությունը, մասնակցությունը օգտակար կլինի ՀՀ -ի համար։ Այդ գնահատականը այդ քանակի մարդկանց կողմից արդեն իսկ վստահության ու գործունեությունը շարունակելու մանդատ է տալիս»,-ասել է Նահապետյանը՝ հավելելով, որ այդքան քվե իրենք ստացել են այն պայմաններում, երբ ընտրապայքարի մեջ են մտել որպես 13 օր առաջ գրանցված կուսակցություն․
«Հիմա մենք ռեալ շանս ունենք պարլամենտում լինելու։ Դա կախված է մեր աշխատանքից, ճիշտ աշխատանքից»։
Խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի միջև ձևավորված մթնոլորտից՝ Միքայել Նահապետյանը նշեց, որ երկու ուժերի հռետորաբանությունն անմակարդակ է, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։
«Այս խոսակցությունը մարդկանց դարձնում է մոլեռանդ, այս խոսակցության արդյունքում, եթե մենք ոչ մի հակաքայլ չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր՝ երիտասարդ մարդիկ, որոնք ֆանատիկ գաղափարներով են տարված»,- նշեց Միքայել Նահապետյանը՝ շարունակելով, որ այդ խմբերը մտածում են, եթե իրավիճակը հասել է այն աստիճանի, որ կամ մի կողմը պետք է մյուսին ոչնչացնի, կամ հակառակը։ «Սա բերելու է 11 տարի առաջ 2008 թվականի մարտի մեկին»,– նկատեց պատգամավորի թեկնածուն։
comment.count (0)