azatutyun.am: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը այսօր կներկայացնի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցի խմբագրված տարբերակը:
Բարրը և գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտայնը այսօր հանդես կգան մամուլի ասուլիսով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը բազմիցս քննադատել է Մյուլերի հետաքննությունը, երեկ ռադիոհաղորդման ժամանակ նշել է, որ Բարրից հետո կարող է մամուլի ասուլիսով հանդես գալ:
comment.count (0)